Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               
 

Երբ թոռը՝ «խնձոր», իսկ պապը «ծառ» է

Երբ թոռը՝ «խնձոր», իսկ պապը «ծառ» է
08.05.2026 | 21:03

Գենետիկան, ինչ խոսք, անշրջելի բան է, ինչպես արյան խումբը կամ մատնահետքը: Գենետիկորեն ժառանգվող հիվանդություններն էլ են անշրջելի, և՝ ոչ միայն հիվանդությունները: Կենսաբանական մակարդակում մարդու վարքաբանությունն ուղղորդող հատկանիշներ կան, որոնք սերնդեսերունդ են փոխանցվում: Ասենք՝ ագահությունը կամ ժլատությունը, աշխատասիրությունը կամ ծուլությունը, արկածախնդրությունը կամ վախկոտությունը և էլի հազար ու մի բան: Արտաքին տվյալների մասին էլ չեմ հիշատակում, դրանք նույնությամբ կարող են վերածնվել նույնիսկ յոթ պորտ հետո:

Գենետիկայի առեղծվածային բավիղներում թեկուզ հպանցիկ դեգերելու կարիք չէր լինի, եթե դրա առիթը չտային… ռուսները; Ավելի ստույգ՝ Ռուսական 1-ին հեռուստաալիքի «Большая игра» հաղորդաշարը, որի «հերոսներն» օրերս պապ ու թոռ նիկոլներն էին՝ Վարդանովիչն ու Վավաևիչը:

Բուն ժառանգականության թեմային առանձին անդրադարձ, իհարկե, չեղավ, բայց «խնձորը ծառից հեռու չընկնելու» հայտնի ճշմարտությունը հիմնական ասելիքի մեխն էր, գլխավոր «ասողն» էլ՝ նույնքան հայտնի նիկոլաֆոբ Անդրանիկ Միհրանյանը: Թե ինչու են ռուսները ֆաշիզմի դեմ հաղթանակի՝ Մայիսի 9-ի տոնակատարությունից օրեր առաջ հիշել «նիկոլի թվի» իրողությունները, կարծում եմ, պարզից էլ պարզ է: Եվրոպական քաղաքական համայնքի և հատկապես Վոլոդիմիր Զելենսկու երևանյան «հյուրախաղերը» Մոսկվան չէր կարող անարձագանք թողնել և չթողեց: Ռուսական մեդիա տիրույթն այս օրերին հեղեղված է բացահայտ և միջնորդավորված հակահայ քարոզչությամբ, ինչը ոչ միայն մտահոգիչ է, այլև՝ տագնապահարույց:

Ապրիլի 1-ին Կրեմլում Նիկոլ Փաշինյանին 2-միլիոնանոց հայկական համայնքի մասին հիշեցնող Վլադիմիր Պուտինը նույն այդ համայնքն այսօր չի՞ դնում հարվածի տակ՝ հայաստանյան իշխանությունների արկածախնդրության «ժառանգորդ» դարձնելով: Միամտություն է կարծել, թե երեկ չէ առաջին օրն են իմացել, որ Նիկոլ Վարդանովիչ Փաշինյանը Արևմտյան ՈՒկրաինայում հավաքագրվել է գերմանացի ֆաշիստների կողմից և ծառայել Վերմախտին: Արևմտյան տերերին ծառայելու գենետիկ հակվածության քանի՞ «փայլուն» առիթ է տվել Փաշինյան-թոռը վարչապետ կարգվելու առաջին իսկ օրից, դուք՝ «արջի ամորձիներում քնած»: Հետաքրքիր է՝ եթե մերօրյա վերմախտցիները չգային Հայաստան, Վավաևիչն էլ գար Մոսկվա՝ Կարմիր հրապարակի շքերթին մասնակցելու, նրա պապի մասին հիշելու՞ էիք, թե՞ «մեծահոգաբար» մեր հիշողությունն եք թարմացնում, որ հունիսի 7-ին նորից չգնանք ու գենետիկ դավաճանին ընտրենք: Թեև՝ մեկը լինի, ձեր հիշողությունը թարմացնի, որ 2021-ի ընտրություններից հետո առաջիններից մեկը շնորհավորեցիք, հույս ունենալով, թե Արևմուտքին հավատարմության երդում տվածը Հյուսիսի ուղղությամբ էլ կարող է, զգաստ կանգնել: Սխալվեցիք հաշվարկների մեջ ու հիմա գենետիկ ժառանգականության փրփուրներից եք կախվել, ակամա՞, թե՞ լավ էլ դիտավորյալ անտեսելով, որ միջին վիճակագրական ռուս մարդը նույն ժառանգական կոդի տակ կարող է հարմարեցնել նաև իր երկրում բնակություն հաստատած հայ մարդուն ընդհա՛նրապես:

Եվ սա կոչվում է «Большая игра»?: Բա փո՞քրը որն է էդ դեպքում:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ