Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Սրանց «գործընկերության խորացումը» վերաբերում է բացառապես Կալինինգրադի անեքսիային

Սրանց «գործընկերության խորացումը» վերաբերում է բացառապես Կալինինգրադի անեքսիային
09.06.2026 | 13:06

Սույն էրոտիկ կինը՝ Լիտվայի ժողվարչապետուհին, անունն էլ սրա նույնպես էրոտիկ է՝ Ինգա Ռուգինիենե, ՀՀ ժողվարչապետ փաշինյանի ընկերուհին է: Սա՝ շնորհավորելով փաշինյան նիկոլին, ասում է. «Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության խորացմանը և ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելու ճանապարհին Հայաստանին աջակցելուն»:

Հիմա հարց. այդ ի՞նչ և ինչպե՞ս են սրանք խորացնելու, որ կոնկրետ չեն ասում: Չեմ կարծում սրանց միջև ինչ-որ էրոտիկ կապ լինի, քանզի Լիտվայի ժողվարչապետուհին քաղաքի աղջիկ է և գեղի տղա դժվար թե սիրի: Ուրեմն, սրանց «գործընկերության խորացումը» վերաբերում է բացառապես Կալինինգրադի անեքսիային: Հիշեցնեմ, որ սրանք վերջերս ստորագրեցին ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որտեղ, սակայն, չէր հիշատակվում Լիտվայի՝ Կալինինգրադի զավթման պրոյեկտը: Բայց մենք հո գիտենք, մեզ խաբել չի լինի:

Եվ հիմք ընդունելով սույն պարզ տրամաբանական եզրահանգումը, պետք է վստահ գիտակցենք, որ պատմությունը, ըստ Հեգելի, կրկնվելու խասյաթ ունի. 81 տարի առաջ՝ 1945-ի ապրիլի 9-ին, հայ ազգի Բաղրամյանը զավթեց Քյոնիքսբերգը և նվիրեց այն պետությանը, որին ծառայում էր: 81 տարի և 2 ամիս անց հայ ազգի մեկ այլ զավակ՝ փաշինյան նիկոլը, փորձում է զավթել նույն Քյոնիքսբերգը և վերադարձնել այն կենտրոնին, հետևելով Բաղրամյանի օրինակին, որին ծառայում է՝ Արևմուտքին: Դե, իսկ Բրյուսելում ու Վաշինգտոնում կորոշեն, թե ում հանձնեն այդ մարզը:

Մնում է միայն հասկանալ, թե ինչ կնստի դա Հայաստանի և փաշինյան նիկոլի հետևորդների վրա: Անձամբ ես կերազեի, որ Լիտվայի՝ Կալինիգրադի անեքսիայի նախագծին Եվրամիության կողմից, Նոր Հայաստանն ունենար ամենալուրջ մասնակցությունը, որը և կլինի սրանցից փրկվելու, թերևս, ամենահեշտ տարբերակը: Բա էլ ի՞նչ կարող ենք անել, եթե երկրի ընդդիմությունը պարզապես ի վիճակի չէ սրանից մեզ ազատելու:

Եվ ուրեմն, да здравствует գրանտակեր փաշինյան նիկոլը՝ արդի աշխարհի մարշալ Հովհաննես Բաղրամյանը: Աստված նրան պահապան տիեզերական գործերի իրականացման ժամանակ, բայց ոչ դրանից հետո, հատկապես երբ նրա դուռը թակեց Նիկոլաս Մադուրոյի յուրահատուկ ճակատագիրը:

УРА!!!

Ամեն։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ