Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Բռնակալության պոպուլիզմի պաշարն ավարտվել է, և խոսքն արդեն նրա գլխավոր թշնամին է

Բռնակալության պոպուլիզմի պաշարն ավարտվել է, և խոսքն արդեն նրա գլխավոր թշնամին է
14.06.2026 | 16:33

Նկարներում տարբեր մարդիկ են՝ տարբեր տեսակետներով, տարբեր աշխարհայացքներով, բայց նրանց բոլորին միավորում է մեկ բան՝ նրանք ռեժիմի կորմից հալածվում են:

Ռեժիմի պոպուլիզմն արդեն արժեզրկվում է անգամ ամենամիամիտ մարդկանց համար:

Անդրանիկ Թևանյանին մեղադրում են լրտեսության մեջ: Մի կողմ դնենք, որ մեղանդրանքում որևէ հիմնավոր գործ չկա, բայց քիչ թե շատ տրաբանող մարդկանց համար պարզ է, որ Հայաստանում չկա ոչ մի պետական գաղտնիք, որից տեղյակ չլինեն և՛ ռուսները, և՛ ադրբեջանցիները, և՛ ամերիկացիները: Ցուցակը կարող ենք շարունակել: Եթե կա պետական որևէ գաղտնիք, ապա այն գաղտնիք է Հայաստանի բնակչության համար:

Անուշ Սեդրակյանը դասախոս է, հրապարակախոս, ով ընտրությունների ժամանակ քաղաքական հայտ է ներկայացրել: Այդ պատճառով լուծարում են ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնը, որի վարիչն Անուշն է: Սա արդեն տոտալիտար համակարգին բնորոշ գործելաոճ է:

Արթուր Օսիպյանին ձերբակալել էին, որովհետև նախ՝ արցախցի է, իսկ ռեժիմը ատում ու վախենում է արցախցիներից, երկրորդ՝ համարձակվել է բռնապետին հրապարակայնորեն մեղադրանք ներկայացնել:

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին զրկել են հրապարակային խոսքի իրավունքից: Սա արդեն նոր երևույթ է, որը փաստում է, որ բռնակալության պոպուլիզմի պաշարն ավարտվել է, և ԽՈՍՔՆ արդեն իրենց գլխավոր թշնամին է:

Մենք բոլորս տարբեր ենք, բայց մեզ ձերբակալում են, զրկում են խոսքից: Մեզանից ցանկացածը նրանց համար արդեն թիրախ է: Կա՛մ մենք միասնական ճամբարով պայքարելու ենք երկրի ու սկզբունքների համար, ունենալով տարբեր հայացքներ, կա՛մ մեզ առանձին-առանձին, տարբեր եղանակներով լռեցնելու են, մինչև բռնատիրությունն սպառի բռնակալության համար անհրաժեշտ երկրի վերջին ռեսուրսները. այդ ժամանակ արդեն պետականությունն էլ կավարտվի:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ