ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Հրաշքի սպասող ազգերը, որպես կանոն, կամ վերանում են, կամ ստրկանում

Հրաշքի սպասող ազգերը, որպես կանոն, կամ վերանում են, կամ ստրկանում
04.11.2025 | 14:02

Մի տեսակ զգացում ունեմ, որ հասարակ մարդկանց հետ միասին աշխարհիկ ու հոգևոր վերնախավի շրջանում էլ են ուրախացողները շատ, որ Հովհաննավանք մարդ չի գնացել։

Նայում եմ, ցավոք, շատ քչերն են, որ չեն տրվում ալիքի էմոցիաներին և սառը գլխով դատում` ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։

Իսկ թե ի՞նչ է անում նա հիմա և ինչի՞ համար` էսօր ուրախացողները կտեսնեն ընտրություններից հետո, եթե, Աստված մի արասցե, նա հաջողի։ Իսկ նա անշեղորեն իրականացնում է նախապատրաստական աշխատանք` ընտրություններից հետո «Չորրորդ հանրապետության» տրամաբանությամբ ստեղծելու ոչ միայն նոր Սահմանադրություն, այլև նոր Եկեղեցի (ենթադրաբար` այն կկոչվի Հովհաննավանքի կաթողիկոսություն)` միանգամայն նոր վարդապետությամբ։

Բնականաբար, այդ նոր «Եկեղեցին» ու «վարդապետությունը» կլինեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ենթակա ու նրա քիմքին հաճո, այլև կձևավորվեն հենց նրա կողմից։

Օրինակ, այդ «եկեղեցու» կանոնակարգերը կհաստատվեն կառավարության կողմից, իսկ «Ամենայն Հայոց Կաթողիկոսը» (ենթադրաբար դա կլինի Ստեփան Ասատրյանը) պարտադիր կարգով կմասնակցի կառավարության նիստերին, հաշվետու կլինի վերջինիս և ամեն հինգշաբթի կզեկուցի, թե ինչ է արել և անելու։

Կարճ ասած` Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանում» պետք է գործի «իրական եկեղեցի», ինչն էլ անշեղորեն իրականացվում է Հովհաննավանքում տեղի ունեցողի հիմքի վրա։

ՈՒրախանալը, որ «պատարագի» քիչ մարդ գնաց կամ Գարեգին Բ Վեհափառն էս շաբաթ էլ չձերբակալվեց` նշանակում է, որ գործընթացների տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ հայ ժողովրդի գիտակից մի լայն հատված իրեն դուրս է դրել պայքարից ու սպասում է հրաշքի։ Իսկ հրաշքի սպասող ազգերը, որպես կանոն, կամ վերանում են, կամ ստրկանում։

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4411

Մեկնաբանություններ