ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Սա էլ կանցնի

Սա էլ կանցնի
29.11.2025 | 13:08

1937թ. սեպտեմբեր:

Հայաստանի կոմկուսակցության առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին է ներկայացվում հայ մտավորականության կողմից կազմված մի փաստաթուղթ:

Փաստաթուղթը վերաբերվում էր Էջմիածնին ու Կաթողիկոսարանին:

Պահանջում էին Մայր Տաճարը դարձնել թանգարան: Վերացնել կաթողիկոսի ընտրությունը, Հոգևոր խորհուրդը ցրել և նման այլ պահանջներ:

Հայ մտավորականները պահանջում էին կենտկոմի առաջին քարտուղարից, որ անհապաղ հրավիրի կենտկոմի բյուրոյի նիստ և որոշում կայացնի:

Որպեսզի իրենց ասածին առավել կշիռ հաղորդեն, հայտարարեցին, որ փաստաթղթի պատճենն արդեն ուղարկված է Մոսկվա՝ ներքին գործերի ժողկոմատ, ժողկոմ Եժովին:

Տեղի ունեցավ բյուրոյի նիստը: Հարությունյանը առաջարկեց հետևյալ լրացումը. քանի որ Կաթողիկոսը միայն Հայաստանի հայերի Կաթողիկոսը չէ, հարցին վերջնական լուծում տալու համար կենտկոմի բյուրոյի դրական որոշումը ուղարկել Մոսկվա:

Նոյեմբերին Ստալինը զանգում է Հարությունյանին և հարցնում.

- Դու էլի՞ պնդում ես, որ հայերին Կաթողիկոս ու հոգևոր կենտրոն պետք չէ:

- Ո՛չ, չեմ պնդում, ընկեր Ստալին:

- ՈՒրեմն զբաղվիր Էջմիածնի բամբակի դաշտերով:

Վստահ եղեք, սա էլ կանցնի։

Դիտարկենք որպես Նիկեայի ժողովի 1700-ամյակի ու

Երուսաղեմի ստատուս -քվոյի հետ կապված կողմնակի երևույթ։

ՈՒ հիշե՛ք աղոթքի տողը․

- Տե՛ր, դու պահես քո իսկ հիմնած Մայր Աթոռ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4020

Մեկնաբանություններ