Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Չի նայում, թե ում է դատում

Չի նայում, թե ում է դատում
28.10.2025 | 13:01

Երեկ ԱՆարդարադատության նախարարուհի Սրբուհի Գալյանն ասում էր, որ չի տեսել, թե ինչպես է ՊՊԾ աշխատակից աշոտ մկրտումյանը, կեղծ պատարագի ժամանակ, քաղաքացու բերանը փակելով ու կոշտ ձևով դուրս հանում եկեղեցուց և հանձնում նիկոլի ախռաննիկներին։

Արդարության և օրինականության հին հունական աստվածուհի Ֆեմիդայի աչքերը փակ էին անաչառության համար, քանի որ նա չի նայում, թե ում է դատում։ Ձեր պարագայում, ստանձնելով Ֆեմիդայի գործառույթն իրականացնող մարմնի ղեկավարի պաշտոնը, փակել եք ձեր աչքերը, որ չտեսնեք նիկոլի ապօրինությունները։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 3483

Մեկնաբանություններ