Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ընդգծել է Լավրովը:               
 

Հայրենիք և պետություն

Հայրենիք և պետություն
22.05.2026 | 13:50

Պետության սահմանները հաճախ չեն համընկնում հայրենիքի սահմանների հետ:

Թույլ ու անկատար են այն պետությունները, որոնք տարածքով ավելի փոքր են հայրենիքից:

Պատվախնդիր պետությունը ձգտում է ամբողջանալ հայրենական տիրույթներում:

Անպատիվ ու կամազուրկ պետությունը անտեսում է հայրենիքը, հակադրվում նրան՝ դառնալով առավել խոցելի և ենթարկվելով նորից փոքրանալու վտանգին:

ՀՀ-ն, դեռևս գործող չարաբաստիկ իշխանության ձեռամբ, հայտնվել է նշված «անպատիվ ու կամազուրկ» պետությունների շարքում: Նման կարգի իշխանությունը, ըստ էության, պետության թշնամին է, նրան շուտափույթ հեռացնել է պետք կառավարման հարթակից:

Պետությունը գործիք է հայրենիքի ու ժողովրդի ձեռքին՝ իրենց ապահովության հետ կապված կարիքները հոգալու համար:

Պետությունը միշտ միջոց է և ոչ նպատակ:

Պետության ուժով պահպանվում են հայրենիքն ու ժողովուրդը:

Վերջինիս ինչ բեկորներ էլ լինեն և որտեղ էլ գտնվեն, պետությունը պարտավոր է տիրություն անել նրանց: Ցանկացած շեղում այդ ճանապարհից բերում է պետության թուլացման ու օտարացման, ինչ որ հիմա կատարվում է ՀՀ-ի հետ: Հայաստանի Հանրապետությունը հայոց հայրենիքի և հայության անմռունչ ծառան պետք է լինի:

Մենք կարող ենք ՀՀ-ն դարձնել ողջ հայության հովանին, եթե այստեղ ընտրենք ու հաստատենք իրոք հայկական իշխանություն: Եվ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը հավատա ու վստահի իշխանության ազգային կերպարին:

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ