«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Նրան պետք է իմանան որպես Հեթումյան արքայական տոհմի ժառանգ

Նրան պետք է իմանան որպես Հեթումյան արքայական տոհմի ժառանգ
27.12.2025 | 11:03

Ես դատարանի նկար չեմ դնի էսօր, ոչ էլ քաղաքական, էսօր և միշտ, նրան պետք է իմանան՝ որպես Հեթումյան արքայական տոհմի ժառանգ, և սա ամենևին չափազանցություն չէ։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ Հեթումյան թագաժառանգ ընտանիքի սերունդ է։ Երբ Քրիստոսավանդ սուրբ Աջերի-ի մասունքները (ս. Գրիգոր Ա Լուսավորչի, ս. Սեղբեստրոսի, ս. Նիկողայոս Սքանչելագործի, ս. Պարսամի) և այլ հայտնվում են Հեթումյանների մոտ, և որպեսզի այն չգողանան կամ չպղծեն, թագավորն այն վստահում է իր եղբորը՝ որի ճյուղն առանձնանում է, լքում Կիլիկիան թագավորությունը, ստանում ԱՋԱՊԱՀՅԱՆ (ԱՋ-ի պահող, խնամող) ազգանունն ու տեղափոխվում այնտեղից: Միքայել սրբազանն այդ տոհմի վերջին ժառանգներից է՝ ով այսօր պայքարում է իր մայր հայրենիքի ու եկեղեցու բարօրության ու պահպանման համար։ Նա դատապարտվեց երկու տարի ազատազրկման՝ զուտ ազատ խոսքի ու հայրենասիրության համար։ Ես վստահ եմ, որ ոչինչ և ոչ ոք չի կարող ընկճել սրբազանի վեհ ոգին։ Նա չի կոտրվի ոչնչի առաջ։ Սիրելի՛ Սրբազան, թող Տիրոջ սուրբ Աջ-ը պահապան և ուղեկից լինի Ձեզ՝ ողջ կյանքի ընթացքում, Աստված երկար, առողջ ու արևշատ օրեր պարգևի Ձեզ, որպեսզի գալիք սերունդներին օրինակ լինեք՝ ոնց որ և կաք՝ Ձեր հայրենասեր և ուժեղ կեցվածքով։ Ես այն երջանիկներից մեկն եմ՝ ով անձնական շփում ունի Ձեզ հետ՝ արդեն 20 տարի, և դա ինձ համար մեծ պատիվ է ու կլինի։ Ձեզ շուտափույթ ապաքինում և ազատում բանտից։

Որդիական խոնարհությամբ և խորին ակնածանքով՝ Ձեր կրտսեր եղբայր։

Նիկողոս Հովհաննիսյան

Դիտվել է՝ 204

Մեկնաբանություններ