ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.10.2025 | 22:00
Տե՛ր իմ,
այս առավոտը բացվում է իբրև նոր օր,
և ես այն հանձնում եմ Քո սիրառատ ձեռքին։
Թող օրվա իմ առաջին շունչը լինի գոհություն,
քանզի գիտեմ՝ մենակ չեմ․
Դու ինձ հետ ես, և Քո ներկայությունը խաղաղեցնում է ինձ։
Եթե այսօր հանդիպեմ դժվարության՝
թող սիրտս չընկրկի,
որովհետև Քո ձեռքը պահում է ինձ ամուր։
Եթե խավարն ինձ մոտենա, թող հիշեմ, որ Դու ես Լույսը։
Եթե հանդիպեմ ուրախության՝
թող շրթունքներիս փառաբանություն գովերգվի,
քանի որ Դու ես ամեն բարի պարգևի աղբյուրը։
Տե՛ր իմ,
հոգուս ողջ էությունը այս օրվա համար
սնում է միայն այս սուրբ խոսքը՝
Դու ինձ հետ ես, այժմ և հավիտյան։
Ամե՛ն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4465

Մեկնաբանություններ