Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Կիսագրագետները բազմակի ավելի վտանգավոր են, քան՝ անգրագետները

Կիսագրագետները բազմակի ավելի վտանգավոր են, քան՝ անգրագետները
13.08.2026 | 12:22

Ժամանակին Աժ պետաիրավական հանձնաժողի նախագահ եղել են Էդուարդ Եգորյանը, Հրայր Թովմասյանը, Դավիթ Հարությունյանը… Իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը։

Եթե կուզեք ինչ-որ մեկին բացատրել, թե ինչ է դեգրադացիան, հանգիստ կարող եք բերել այս օրինակը։

Հ.Գ. Հավատացնում եմ ձեզ՝ կիսագրագետները բազմակի ավելի վտանգավոր են, քան՝ անգրագետները։ Ուստի, սիրելի՛ անգրագետներ, խնդրում եմ՝ միշտ մնացեք ձեր ինքնությանը հավատարիմ, միշտ մնացեք անգրագետ։ Թե չէ, որ մի քիչ ձեզ վրա աշխատեք ու դառնաք կիսագրագետ՝ վայներս էկել ա։

Ռուբեն Մելիքյան

Դիտվել է՝ 6895

Մեկնաբանություններ