Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Անտիպ

Անտիպ
07.09.2026 | 13:44

Մի Ղարաբաղ, մի հոգնած տանկ, ու մի տանիք,
Երկնքի տակ, երկրի վրա՝ մի Հայրենիք,
Աշխարհի մեջ, աշխարհից դուրս՝ օր դռնփակ,
Մի առավոտ, որ ապրում է տանիքի տակ,
Մի հիշատակ, մի հոգնած տանկ ու մի տանիք։

Հայրենիքում՝
աղունիկներ անհայրենիք,
Եվ քաղաքում՝ դատարկ, դատարկ, դատարկ մի բակ,
Եվ մանուկներ, որ չունեն հաց, չունեն տանիք,
Աղունիկներ, որ թռչում են աննպատակ։

Եվ մնում է աշխարհի մեջ օր մի դատարկ,
Մի ցուրտ քաղաք ու վիրավոր մի հայրենիք:
․
Եվ ի՞նչ մնաց այս հեքիաթից․ մի հիշատակ՝
Մի պատերազմ, մի հոգնած տանկ ու մի տանիք։

Սիփան ՇԻՐԱԶ
Դիտվել է՝ 5588

Մեկնաբանություններ