Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Աղոթարան

Աղոթարան
12.09.2026 | 00:11

Դո՛ւ այցելություն, Դո՛ւ քավություն, Դո՛ւ երանություն,
Դո՛ւ ես բժշկում, Դո՛ւ ես ողորմում՝ Միա՛յնդ Հզոր,
Կենդանի անճառ, Տեր Հիսուս Քրիստոս, բարերար Աստված։
Օրհնյա՜լ, օրհնյա՜լ և դարձյալ օրհնյա՜լ,
Հավետ բարձրացած Քո Սուրբ Հոգու հետ՝
Մեծիդ իսկակից Հոր փառքի համար՝
Հավիտյանս հավիտենից
Ամեն:


Սուրբ Գրիգոր Նարեկացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4437

Մեկնաբանություններ