Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Աղոթարան

Աղոթարան
05.10.2026 | 00:04

Տե՛ր Հիսուս Քրիստոս,
մեր խաղաղության և հույսի Աստվա՛ծ,
խաղաղություն պարգևիր մեր սրտերին, մեր ընտանիքներին և մեր երկրին։
Հեռացրո՛ւ մեզանից թշնամանքը, ատելությունն ու վախը։
Այնտեղ, ուր բարկություն կա՝ սեր սերմանիր,
ուր վիշտ կա՝ մխիթարություն պարգևիր,
ուր հուսահատություն կա՝ հույս ծագեցրու,
ուր խավար է՝ Քո լույսը փայլեցրու։
Տե՛ր,
խաղաղեցրո՛ւ անհանգիստ սրտերը և բժշկի՛ր այն վերքերը, որոնք մարդկային խոսքերով չեն բուժվում։
Պահպանի՛ր յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր մայր ու հայր, յուրաքանչյուր երեխա և յուրաքանչյուր մարդու, որոնց սիրտը խաղաղություն է փնտրում։
Տե՛ր,
թող Քո խաղաղությունը մտնի մեր տները,
թող Քո սերը բնակվի մեր սրտերում։
Ամեն:

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3589

Մեկնաբանություններ