ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հաղթանակի օրեր

Հաղթանակի օրեր
27.10.2026 | 00:06

Հոկտեմբերի 27

Ես ձեր մեջ տեսնում եմ ձեր սերը, ձեր ջանքը և ոչ թե թերությունները:
Տեսնում եմ այն հաջողությունը, որն ունենում եք ձեր մղած պայքարների մեջ:
Ես դա հաղթանա՛կ եմ համարում՝ ընտիր հաղթանակ, և այն բնավ չեմ համեմատում Իմ մեծ սրբերի մղած տաժանելի պայքարների հետ:
Դա մի հաղթանակ է, որն ուրախացնում է նաև երկնքի հրեշտակներին ու ձեր սիրելիներին. այն նման է հատուկ նվաճումների, որոնք ընդունվում են որպես մեծ իրադարձություն և ուրախության պատճառ դառնում:
Ի՛մ սիրելիներ, հոգևոր հաջողության ու հաղթանակի օրերն ընդունեք որպես օրհնված օրեր։
Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ