ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.11.2026 | 00:03

Տե՛ր իմ, օրհնի՛ր ինձ ու ընտանիքիս և պահապա՛ն եղիր մեզ։
Ների՛ր այն մեղքերը, որոնք գործել եմ. ես խնդրում եմ Քո ողորմությունը ներկա պահին։
Հուսով եմ՝ կարժանանամ Քո ողորմությանը։
Վախենում եմ սխալվել ճանապարհին. իմ ճանապարհը լուսավորի՛ր աստվածային լույսով և բարգավաճո՛ւմ տուր։
Ես չեմ դադարի փառաբանել Քո անունը, Տե՛ր իմ։
Ամեն։
Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ