ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ամերիկացիները գնահատում են նախագահի պաշտոնավարման առաջին երկու տարվա արդյունքները

Ամերիկացիները գնահատում են նախագահի պաշտոնավարման առաջին երկու տարվա արդյունքները
04.11.2026 | 13:07

ԱՄՆ գործող նախագահի քաղաքական ճամբարի պարտությունը Կոնգրեսի երկու պալատների միջանկյալ ընտրություններում ավելի շուտ պատմական օրինաչափություն է, քան բացառություն։

Ընտրողներն, ըստ էության, գնահատում են նախագահի պաշտոնավարման առաջին երկու տարիների արդյունքները, և այդ ժամանակ արդեն կուտակվում են հիասթափությունն ու դժգոհությունը նրա գործունեությունից։

ԱՄՆ-ում կայացած վերջին (1946-2022թթ) 20 միջանկյալ ընտրություններից 18-ի արդյունքում նախագահի կուսակցությունը կորցրել է տեղեր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, որի ամբողջ կազմը վերընտրվում է։ Իսկ 7 միջանկյալ ընտրությունների դեպքում վերահսկողությունը Պալատի նկատմամբ անցել է ընդդիմությանը։

Ինչ վերաբերում է Սենատին, այստեղ վերընտրվում է կազմի միայն մեկ-երրորդը, ուստի օրինաչափությունն այդքան ընդգծված չէ։ Այնուամենայնիվ, վերջին 20 ընտրություններից 13-ի դեպքում ԱՄՆ նախագահի կուսակցությունը նույնպես կորցրել է տեղեր, իսկ 6 ընտրություններ ավարտվել են ընդդիմության հաղթանակով ու Սենատում մեծամասնություն վերցնելով։

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 4441

Մեկնաբանություններ