ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՈՒ՞ր կորավ պետական գաղտնիքը

ՈՒ՞ր կորավ պետական գաղտնիքը
12.11.2026 | 12:54

Անդրանիկ Թևանյանի գործով վերջին դատական նիստին հետազոտել են գործով առաջին ապացույցը․ ըստ դատախազների՝ այն նիստի սղագրությունն էր, որի բովանդակությունը, ըստ մեղադրող կողմի, փոխանցվել է Թևանյանին։
Փաստաբանները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ այդ նիստի արձանագրության մեջ որևէ գաղտնի բան չկար, և նույնիսկ այդ արձանագրությունը գաղտնագրված տեղեկատվություն, գաղտնագրված փաստաթուղթ չէր։
Ընդգծեմ՝ ո՛չ գաղտնիք կա, ո՛չ էլ այդ փաստաթուղթն առհասարակ գաղտնագրված է։
Հիմա հարց․ բա ինչի՞ մասին է Թևանյանի գործը, կամ ո՞վ կարող է ասել՝ ինչո՞ւ են Թևանյանին շարունակում ապօրինի պահել։
Մինչև հիմա բոլոր մեղադրանքները հերթով հերքվել են․ հերքվել են հենց գործը սարքողների կողմից, հիմա էլ պարզվում է՝ պետական գաղտնիքը չկա։ Մնաց միայն ընդդիմադիր գործիչ լինելը։
Այսինքն՝ Թևանյանի մեղադրանքն ընդդիմադիր գործունեությունն է։ Վերջ։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ
Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ