ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մի կյանք անցավ, մինչև վերջապես Օպերայի մոտ ավտոբուսը տնքոցով դուրս պրծավ խցանումից

Մի կյանք անցավ, մինչև վերջապես Օպերայի մոտ ավտոբուսը տնքոցով դուրս պրծավ խցանումից
14.11.2026 | 15:16

Երևանի փողոցների կլինիկական պատկերը միայն սուր փորկապության հետ կարելի ա համեմատել։ Մինչև ավտոբուսով Բաղրամյանի մի ծերից մյուսը հասա, լրիվ մարսվեցի։

Երթևեկությունը՝ կանգնած։ Առաջ Ամերիկյան համալսարանը, մետրոն, Բաղրամյան 26-ը, Ազգային ժողովը կինոյի նման անցնում էին աչքիդ առջևով։ Իսկ հիմա անշարժ լուսանկարներ են դարձել, որ ժամերով չեն փոխվում։

Էն, որ Բաղրամյանի վրա ավտոբուսի կանգառներ կան, հիմա դա սիմվոլիկ բան ա, որովհետև Բաղրամյանը ծերից ծեր կանգառ ա. որտեղ ուզում ես՝ իջի։ Ասենք, կարելի էր ավտոբուսից իջնել, մտնել Ազգային ժողով, մի երկու հոգու աթոռով խփել, հետո հետ գալ, նստել նույն ավտոբուսն ու շարունակել ճանապարհը։ Հա՛, մարդիկ հանգիստ իջնում էին, զուգարան-մուգարան, սուրճ, ճաշ-մաշ, հետո էլի նստում էին ավտոբուս։ Կարծես Երևան-Վլադիվոստոկ ավտոբուսի մեջ լինեիր։ Իսկ վարորդի հետևում նստած թմբլիկ կինը հեռախոսով ծերից ծեր բորշ եփեց, կերավ ու քնեց։ Նենց էլ բարձր էր խռռացնում, որ վարորդը չէր կարողանում քներ։

Ասենք՝ կարելի էր ավտոբուսից իջնել ու ոտքով գնալ. շատ ավելի շուտ տեղ կհասնեիր։ Բայց, որ տոմս ես առել, մի տեսակ, ափսոսում ես, ավելի լավ ա՝ տանջվես ու վաստակես քո ծախսած փողը։

Մի կյանք անցավ, մինչև վերջապես Օպերայի մոտ ավտոբուսը տնքոցով դուրս պրծավ խցանումից ու գլորվեց դեպի կանգառ։ Բայց ի՜նչ հանգստություն էր, ի՜նչ հանգստությու՜ն...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ