Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մյասնիկն էլ հեռացավ՝ իր հետ տանելով մի ամբողջ պատմաշրջան

Մյասնիկն էլ հեռացավ՝ իր հետ տանելով մի ամբողջ պատմաշրջան
14.11.2026 | 23:30

Մյասնիկն էլ հեռացավ՝ թողնելով անմոռանալի հուշեր, իր հետ տանելով մի ամբողջ պատմաշրջան, որի խորհրդանիշը հաղթանակած, արժանապատիվ ու դրական հավակնություններով Հայաստանն էր։
Մյասնիկ Մալխասյանին ճանաչել եմ դեռ 90-ականներից և մեր տասնամյակների ծանոթությունը հիմք է տալիս պնդել՝ կյանքից հեռացել է մեր Հանրապետության ամենաարժանապատիվ Քաղաքացիներից մեկը։
Նա այն սերնդի վառ ներկայացուցիչներից էր, որի համար անկախությունը, պետականությունն ու հաղթանակը ոչ թե վերացական գաղափարներ էին, այլ ապրած կյանք, համոզմունք ու պատասխանատվություն։
Մյասնիկի հեռանալով մենք կորցնում ենք անկախ Հայաստանի պատմության մի ամբողջ դարաշրջանի կենդանի վկային ու արժեքների կրողին։
Նրա սերունդը հաղթանակի ու արժանապատվության պատմություն կերտեց՝ հավատալով ուժեղ, ինքնիշխան ու ապագայի հանդեպ հավակնություններ ունեցող Հայաստանի գաղափարին։
Լույս հիշատակիդ, սիրելի՛ Մյասնիկ։

Սուրեն Սուրենյանց
Դիտվել է՝ 2915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ