Ավարայրի ճակատամարտի նախօրեին Սուրբ Վարդան Մամիկոնյանը հայոց զորքի առաջ բարձրաձայն ընթերցում էր Մակաբայեցիների քաջագործությունների մասին՝ հիշեցնելով, թե ինչպես էին նրանք Աստծու օրենքի համար պատերազմել Անտիոքոս թագավորի դեմ և մահ ընդունել՝ չուրանալով իրենց հավատքը...
Սուրբ Հովհան Ոսկեբերանը, հիշեցնելով Տիրոջ խոսքը՝ «Մի՛ տվեք սրբությունը շներին» (Մատթ. 7։6), ուսուցանում է, որ Եկեղեցու սրբությունները չեն կարող անխտիր տրվել բոլորին։ Հովվի պարտականությունն է տարբերել ապաշխարողին համառ մեղավորից և պահպանել Սուրբ Խորհրդի սրբությունը...
Սիրելի՛ հայրենակիցներ, ի Քրիստոս եղբայրներ և քույրեր:
Դարեր շարունակ հայ ժողովրդի պատմությունը եղել է ոչ միայն գոյապայքարի, այլև Արդարության և Ճշմարտության համար մղվող աննկուն հոգևոր պատերազմ...
«Ինչո՞ւ ես վաճառում Քրիստոսիդ»։ Այս հարցը միայն Հուդային ուղղված մեղադրանք չէ. այն ամեն օր ուղղվում է յուրաքանչյուր քրիստոնյայի խղճին։ Քրիստոսը միշտ չէ, որ վաճառվում է երեսուն արծաթով. հաճախ Նա վաճառվում է լռությամբ...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...