ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

«Սպուտնիկ V»-ն կարող է համաշխարհային հաջողություն բերել Ռուսաստանին

«Սպուտնիկ V»-ն կարող է համաշխարհային հաջողություն բերել Ռուսաստանին
11.02.2021 | 16:17

Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաջողությամբ կիրառումը և պատվաստումների արդյունքների դրական գնահատականները կարող են Ռուսաստանի համաշխարհային հաջողության սկիզբը դառնալ այդ ոլորտում՝գրում Է The Washington Post-ը:

Հրապարակման հեղինակը նշում Է, որ «ոչ այնքան վաղուց ռուսաստանյան կորոնավիրուսային պատվաստանյութի շուրջ խոսակցությունները ծաղր էին առաջացրել» ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների մոտ: «Բայց այժմ «Սպուտնիկ V»-ն, որը կոչվում Է աշխարհում առաջին արբանյակի պատվին, որի արձակմամբ Խորհրդային Միությունն ի սկզբանե գերազանցեց ամերիկացիներին տիեզերական մրցավազքում, կարծես սկսում Է միջազգային մասշտաբով հաջողության պատմություն դառնալ»,-գրում Է պարբերականը: Այդ գնահատականները հայտնվել են, երբ The Lancet բրիտանական բժշկական հանդեսը հոդված հրապարակեց, որ պատվաստանյութը 91,6 տոկոս արդյունավետություն ունի առաջին ներարկումից հետո 21 օր անց եւ 91,8 տոկոս՝ այն անձանց մոտ, որոնք 60-ից բարձր տարիքի են:


«Դա նրան դնում Է Pfizer-BioNTech-ի և Moderna-ի նշանավոր պատվաստանյութերի հետ մի շարքում»,-գրում Է թերթը` նշելով, որ «տասնյակից ավելի երկրներ հավանություն են տվել պատվաստանյութին շտապ կիրառման համար, և այժմ, երբ այն ստացել Է The Lancet-ի հավանությունը, պատրաստուկի ավելի լայն կիրառման հնարավորությունն աճել Է»:

Դիտվել է՝ 11916

Մեկնաբանություններ