Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Համագործակցություն գրողների միության և աստղադիտարանի միջև

Համագործակցություն գրողների միության և աստղադիտարանի միջև
23.07.2015 | 16:32

Բյուրականի աստղադիտարանի և գրողների միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այս մասին տեղեկանում ենք ՀԳՄ կայքէջից: «Աստղագիտությունը և մշակույթը» խորհրդաժողովում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ելույթ է ունեցել «Գրականությունը և աստղագիտությունը» թեմայով, նշել, որ տիեզերական թեման միշտ էլ արծարծվել է գրականության մեջ, և վերջինս կարող է դառնալ ուսումնասիրության հրաշալի նյութ: ՀԳՄ նախագահը վստահեցրել է, որ գրողների միությունը պատրաստ է մշտապես համագործակցելու աստղադիտարանի հետ:

Դիտվել է՝ 1912

Մեկնաբանություններ