ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այցելել Տիգրանաշեն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորին՝ այցելել հավատացյալի տուն, կամ Տիգրանաշենի բնակչից լսել նրա տեսակետը սեփական բնակավայրի և նրա ճակատագրի վերաբերյալ...
Հայոց Եկեղեցու լուսավորիչ վարդապետաց դասի ԺԳ. (13-րդ) դարի ականավոր դեմքերից Տ. Հովհաննես Երզնկացի Մեծ վարդապետի այս վկայությունը բոլոր ժամանակների համար անսասան ճշմարտություն է...
Լյուդովիկոս XVI-ի պատմությունը միայն Ֆրանսիայի թագավորության անկման և Ֆրանսիական հեղափոխության պատմությունը չէ։ Այն մարդու, իշխանության և պատասխանատվության մասին մի խոր փիլիսոփայական պատմություն է...
Ֆրեդերիկ Շոպենի երաժշտությունը կարելի է լսել ոչ միայն ականջներով, այլեւ հոգով։ Նրա ստեղծագործությունների մեջ կա մի անտեսանելի ճանապարհ, որը մարդուն տանում է արտաքին աշխարհի աղմուկից դեպի իր ներաշխարհի լռությունը...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...