«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Թավիստոկի ինստիտուտը. ինչպե՞ս Է հնարավոր ազդել հասարակության գիտակցության վրա

Թավիստոկի ինստիտուտը. ինչպե՞ս Է հնարավոր ազդել հասարակության գիտակցության վրա
05.11.2026 | 16:14

Իսկ եթե հասարակության կառավարման ամենաարդյունավետ միջոցներից մեկը ոչ թե ուժի կիրառումն է, ոչ թե օրենքը և նույնիսկ ոչ թե փողը, այլ մարդկանց մտածողության, վախերի, արժեքների և վարքագծի ձևավորո՞ւմը։

Այս հարցն է ընկած Դանիել Էստուլինի՝ «Թավիստոկի ինստիտուտ. զանգվածների սոցիալական ինժեներիա» գրքում ներկայացված վարկածի հիմքում։

1947 թվականին Լոնդոնում հիմնադրված Թավիստոկի մարդկային հարաբերությունների ինստիտուտը զբաղվել է խմբային հոգեբանության, սոցիալական վարքագծի և կազմակերպական փոփոխությունների ուսումնասիրությամբ։

Սակայն Էստուլինը շատ ավելի հեռուն է գնում։ Նրա վարկածի համաձայն՝ նման հետազոտությունները վերածվել են հասարակությունների գիտակցությունը և վարքագիծը նպատակային ձևափոխելու գործիքների։

Ինչպե՞ս է, ըստ Էստուլինի, աշխատում այս համակարգը։

ՎԱԽԻ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Վախեցած հասարակությունը նախևառաջ անվտանգություն է փնտրում։

Երբ մարդիկ հայտնվում են մշտական անորոշության, սպառնալիքների և հոգեբանական լարվածության պայմաններում, նրանց առաջնահերթությունները փոխվում են։

Ազատության, ինքնուրույնության և երկարաժամկետ նպատակների փոխարեն առաջնային է դառնում կայունության պահանջը։

Եվ հենց այդ պահին կարելի է առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք բնականոն պայմաններում հասարակությունը գուցե չընդուներ։

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Լրատվամիջոցները պարզապես չեն հաղորդում իրադարձությունները։ Դրանք նաև ազդում են այն բանի վրա, թե որ իրադարձություններն են հայտնվում հասարակության ուշադրության կենտրոնում։

Այն, ինչ անընդհատ կրկնվում է, սկսում է ընկալվել որպես կարևոր, տարածված, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ բնականոն։

Այսպիսով՝ տեղեկատվությունը կարող է ոչ միայն նկարագրել իրականությունը, այլև ազդել դրա հետագա ձևավորման վրա։

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՏՈՒՄ

Ըստ Էստուլինի՝ միասնական հասարակությունն ավելի դժվար է կառավարել, քան միմյանց հակադրված բազմաթիվ խմբերից բաղկացած հասարակությունը։

Ազգային, կրոնական, սեռային, սերնդային և գաղափարական հակասությունները կարող են վերածվել մշտական հասարակական պայքարի։

Մարդիկ սկսում են իրենց էներգիան ծախսել միմյանց դեմ պայքարելու վրա՝ կորցնելով ընդհանուր շահերի շուրջ համախմբվելու կարողությունը։

ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ

Կինոն, երաժշտությունը, հեռուստատեսությունը, զվարճանքի արդյունաբերությունը պարզապես ժամանցի միջոցներ չեն։

Դրանք նաև արժեքների, վարքագծային մոդելների և հասարակական նորմերի տարածման հզոր գործիքներ են։

Այն, ինչ երեկ անընդունելի էր, շարունակական մշակութային ներկայացման արդյունքում վաղը կարող է դառնալ սովորական, իսկ որոշ ժամանակ անց՝ նույնիսկ ցանկալի։

Էստուլինը հատկապես անդրադառնում է 1960-ականների հակամշակութային շարժումներին՝ դրանք կապելով հասարակության արժեքային համակարգերի նպատակային վերափոխման իր վարկածի հետ։

ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Նախորդ հրապարակման մեջ արդեն անդրադարձել էինք հասարակական պահանջմունքների ստեղծման և կապիտալի կենտրոնացման փոխկապակցվածությանը։

Էստուլինի վարկածում այս գործընթացը դիտարկվում է որպես սոցիալական ինժեներիայի բաղադրիչներից մեկը, երբ տեղեկատվական և մշակութային ազդեցությունը կարող է փոխել ոչ միայն մարդկանց պատկերացումները, այլև նրանց ցանկություններն ու սպառողական վարքագիծը։

ԱՆՀԱՏԻՑ՝ ԴԵՊԻ ԽՈՒՄԲ, ԽՄԲԻՑ՝ ԴԵՊԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էստուլինի նկարագրած համակարգում առանձնահատուկ նշանակություն ունեն խմբային հոգեբանության ուսումնասիրությունները։

Մարդը հասարակությունից մեկուսացված էակ չէ։ Նրա որոշումները մեծապես պայմանավորված են այն միջավայրով, որտեղ ապրում է, այն արժեքներով, որոնք ընդունված են իր շրջապատում, և այն վարքագծով, որը խրախուսվում կամ դատապարտվում է խմբի կողմից։

Հետևաբար, եթե հնարավոր է փոխել խմբի նորմերն ու արժեքները, հնարավոր է ազդել նաև առանձին անհատների որոշումների վրա։

Սերգեյ Ղարագյոզյան

Դիտվել է՝ 269

Մեկնաբանություններ