Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Տեր-Պետրոսյանը տանը փակված չէ

Տեր-Պետրոսյանը տանը փակված չէ
17.10.2013 | 14:59

«Հայաստանում միակ ընդդիմությունը ՀԱԿ-ն է, իսկ միակ լիդերը Լևոն Տեր-Պետրոսյանն է»,-այսօր «Իրատես de facto» ակումբում հայտարարեց քաղաքական գործիչ, արձակագիր Գուրգեն Եղիազարյանը։ Լրագրողների այն պնդումներին, թե հիմա ինչու է տանը փակվել ՀԱԿ առաջնորդը, հավելեց. «Տեր-Պետրոսյանը տանը փակված չէ: Սպասում է մինչև դուք հասունանաք»: Դիտարկմանը, թե ինչպես վստահել մի ուժի, որը ներքին հակասություններ ունի, մասնավորապես Նիկոլ Փաշինյան-Զուրաբյան, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ինչպես եք մի ողջ կառույցի գործունեությունը կապում երկու մարդու հետ, որ նստում են իրար հետ ու չեն խոսում: Է, թող չխոսեն, հետո, դրանից ինչ է փոխվում։ Ասեմ, որ ես ՀԱԿ անդամ չեմ։ Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի՝ իրար հետ խոսել-չխոսելը ինձ այնքան է հետաքրքրում, որքան անցյալ տարվա ձյունը։ Այնտեղ կա Լևոն Տեր-Պետրոսյան, որն ունի ծրագիր և այն իրագործելու է հայրենիքը փրկելու համար»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ