Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պայքարն ունի շոշափելի ու տեսանելի կանոններ

Պայքարն ունի շոշափելի ու տեսանելի կանոններ
25.05.2023 | 22:01

Ինձ բացատրեք, ինչպե՞ս կարելի է Ղարաբաղը բոլոր հնարավոր և անհնար ձևերով փաստացի հանձնողներին, ԱԺ-ում քաղաքական, բարոյական, գոյութենական, նյարդային, պատասխանատվության և pressing-ի ենթարկելու փոխարեն, ասել, որ սադրանքներից խուսափելու համար բոյկոտում ենք նիստը և լքում դահլիճը: Բեկումը կանոն ու կանոնակարգ խախտել է ենթադրում: Էդ դահլիճում է ձեր գործը, ոչ թե կաբինետներում, էդ դահլիճում պետք է ձեզ ընտրողը տեսնի ձեր գործունեությունն ու պայքարը, եթե ԱԺ-ում եք: Էդ դահլիճն է ձեր պայքարի արենան՝ հռետորությամբ, հանդիմանությամբ, ապացուցմամբ, սնանկացմամբ ու ծեծ ու ջարդով՝ եթե կուզեք:

Ի՞նչ կապ ունի, թե նրանք ինչպես են մանիպուլացնելու ու խաբեն: Նրանք դա անելու են իրենց 10% ընտրազանգվածի համար, դուք, վերը նշվածը, անհամաձայն 90% ի համար, որոնք այլևս չեն տրվում նրա խոսքին և անկախ նրանից ձերն են, թե ոչ, կարևորը՝ դեմ են նրան:

Բացատրեք հասկանամ՝ Ղարաբաղը հանձնողներին ու հանձնողին ո՞նց կարելի է մենակ թողնել իրենց Հ1-ի եթերում, որ նրանք էլ մաքսիմալ հիմնավորեն հանձնումը, ու հետո ասել, դե, մեր ժողովրդի հետ բավարար չենք կոմունիկացվում: Ո՞նց կարելի է ընդդիմադիր գործունեության պրիմիտիվագույն գործիքները վայր դնել ԱԺ-ում, բայց ասել, որ պայքարը փողոցով պետք է գնա: Ո՞նց փողոց կհավաքվի, երբ դուք նույնիսկ ԱԺ-ում չեք անում այն մինիմալը, ինչ պարտավոր եք: Ո՞նց կարելի է ԱԺ-ում Փաշինյան բոյկոտել, որ սադրանք չլինի, ու հուսալ, որ փողոց կհավաքվի: Փոխարեն սադրեն, որ պայթեցնեն, խուսափում են սադրանքից, որ նրանք էլ կառուցողականության, բարեկրթության ու բարեվարքության մթնոլորտում հիմնավորեն ուրացումն ու փաստացի հանձնումը:

Սադրանքից ոչ թե խուսափել է պետք, այլ օր ու գիշեր սադրանքներ մտածել ու հորինել, որ պրոցես գեներացվի ներսում, որ ընտրողդ էլ տեսնի, որ կռիվ ես տալիս ու իր կարիքն ունես դրսում: Ուրիշ ո՞նց կարելի է:

Գիտե՞ք ոնց, ասեմ՝ էնպես, ինչպես երեկ ասացին, որ Եկեղեցին զանգը հնչեցրեց, բայց այդ զանգի ձայնը նույնիսկ զանգ տվողը չի լսել, ուր մնաց` զանգին սպասող ժողովուրդը:

P.S. Գրողը տանի, զանգը ունի ձայն, եթե ձայնը չի գալիս, մի ասա՝ տվեցի: Պայքարն ունի շոշափելի ու տեսանելի կանոններ, եթե չես կիրառում կամ տիրապետում՝ անունը պայքար մի դիր:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 15870

Մեկնաբանություններ