Կարևորելով ուսանողության շրջանակներում՝ Ստավրոպոլում հայոց լեզվի, գրականության և Երևանում ռուսաց լեզվի, գրականության զարգացումը, ինչպես նաև գիտակրթական և հումանիտար-մշակույթային ոլորտներում փոխադարձ համագործակցության խորացումը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) և Ստավրոպոլի «Հյուսիս-Կովկասյան դաշնային» համալսարանը հեռահար եղանակով ստորագրեցին «Մեծ Կովկաս կոնսորցիում ստեղծելու մասին» համաձայնագիր։
«Մեծ Կովկաս» կոնսորցիումը երկկողմ ուսանողների համար գիտակրթական ոլորտում հնարավորությունների նոր դաշտ է բացում։ Այս համագործակցության արդյունքում ենթադրվում է հայերեն ու ռուսերեն լեզուների և գրականության փոխադարձ դասավանդու, ամառային և ձմեռային համատեղ դպրոցների, գիտաժողովների, սեմինարների, վարպետության դասերի անցկացում, փորձի փոխանակում, դասախոսների որակավորման բարձրացմանը նպաստող դասընթացների կազմակերպում և անցկացում, հեռավար կրթության գործիքների արդյունավետ կիրառում: Համաձայնագիրը նպատակ ունի նպաստել ակադեմիական և գիտական ոլորտներում համագործակցության արդյունավետ և հեռանկարային գործիքների մշակմանն ու իրականացմանը։
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Բաժնի բոլոր նորությունները »02.08.2026
2026 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |