«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ալիևը՝ «Իրական Հայաստանի» մասին

Ալիևը՝ «Իրական Հայաստանի» մասին
03.11.2026 | 20:10

Քչերը գիտեն, որ «Իրական Հայաստանի» և այն պատմական Հայաստանին հակադրելու մասին գրեթե զուգահեռ, եթե ոչ առաջին անգամ, խոսել է հենց Իլհամ Ալիևը՝ 2024-ի ապրիլին։

Ուստի ես տեղադրում եմ նրա ուղիղ խոսքն ամբողջությամբ:

«Նույն կերպ, կարծում եմ, որ պետք է փոխվի նաև նրանց ազգային խորհրդանիշը՝ Աղրըդաղ լեռը։ Հայաստանում բազմաթիվ լեռներ կան․ եթե ցանկանան, կարող են մեկ ուրիշն ընտրել։ Սակայն, որքան ինձ հայտնի է, այս հարցի շուրջ, ինչպեսև բազմաթիվ այլ հարցերում, Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա է համակարգված համագործակցություն, քանի որ, կարծում եմ, համաշխարհային մասշտաբով մեր երկրներն ամենամտերիմ հարաբերություններ ունեցող երկու պետություններն են։ [...]

Ի՞նչ ենք մենք լսում Իրևանի պաշտոնյաներից [sic]։ Այո՛, մենք ի գիտություն ենք ընդունում դա։ Իրական Հայաստանի և առասպելական Հայաստանի միջև պետք է տարբերություն դրվի։ Նրանք այն պատմական են անվանում, իսկ ես՝ առասպելական, որովհետև պատմությունը չպետք է ենթարկվի շահարկումների։ Այսպիսով, նրանք պատմության վերաբերյալ առասպելներ են հյուսել։ Իրենց պատմության մեջ ներառել են պատմական այնպիսի անհատների, որոնք երբեք հայկական էթնիկ ծագում չեն ունեցել։ Սա պատմական կեղծարարություն է։ Եվ ինչ-որ պահի նրանք սկսեցին հավատալ այդ բոլոր առասպելներին։ Դա էր ողբերգությունը։ Չէ՞ որ նրանք իրենք էին ստեղծել այդ առասպելաբանությունը, ցանկանում էին, որ ամբողջ աշխարհը հավատա դրան, և ի վերջո իրենք էլ սկսեցին հավատալ սեփական հորինվածքներին։ Իսկ երբ նրանք հայտարարում են, թե հայ երիտասարդ սերունդը գրավելու է Թուրքիայի տարածքները, դա արդեն լուրջ հոգեբանական հիվանդության հետևանքով առաջացած այլասերման դրսևորում է [...]»։

Իլհամ Ալիև

2024 թ. ապրիլ

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ