Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եթե ես սխալ չապրեի, դուք որտեղի՞ց պիտի իմանայիք, որ ճիշտ եք ապրում

Եթե ես սխալ չապրեի, դուք որտեղի՞ց պիտի իմանայիք, որ ճիշտ եք ապրում
24.10.2026 | 16:05

Չէ՛, ես ճիշտ ապրել չգիտեմ՝ քիչ եմ շարժվում, լիքը աղ եմ ուտում, լիքը ջուր եմ խմում, սիրում եմ յուղոտ բաներ ուտել, քաղցրակեր եմ, շատակեր եմ, գիշերակեր եմ, չծխող չեմ, չխմող չեմ, դիետա չեմ անում, պաս չեմ պահում, ծոմ չեմ պահում, առավոտները չեմ վազում, իրիկուններն էլ չեմ վազում, հեծանիվ էլ չեմ քշում, մարզանք էլ չեմ անում, յոգա չեմ պարապում, մեդիտացիա չեմ անում, մոմ չեմ վառում, եթե լույսերը չեն տարել, չեմ խաչակնքում, ստամոքսի պրոֆիլակտիկ մաքրում չեմ անում, կշեռքի վրա վերջին անգամ մի տաս տարի առաջ եմ կանգնել. տենց էլ չկարողացան նորոգել էդ կշեռքը, տարան թափեցին, բժիշկների մոտ ընթացիկ ստուգումներ չեմ անցնում, հպանցիկ էլ չեմ անցնում, տարանցիկ էլ, փոխանցիկ էլ, ընդհանրապես՝ բժիշկ չեմ սիրում, բուսակեր չեմ, հումակեր չեմ, խանութում սննդամթերքի պիտակների վրա չեմ կարդում կալորիաները, յուղերն ու շաքարները, գինն էլ չեմ նայում, մենակ ժամկետն եմ նայում, ծախսերս չեմ հաշվում, փողերս չեմ հաշվում, սերերս չեմ հաշվում, տարիքս էլ չեմ հաշվում, օրս չեմ պլանավորում, ժամանակին չեմ քնում, ժամանակին չեմ զարթնում, ճնշումս չեմ չափում, պուլսս չեմ չափում, ալոե վերա չեմ ծամում, յուղազրկված կաթ չեմ խմում, թրջած անալի գրեչկա չեմ ուտում, կոճապղպեղ չեմ կրծում, կանանց նկատմամբ ուշադիր եմ, բայց չափ չգիտեմ, նույնը՝ ուտելիքի նկատմամբ, հայհոյել չեմ սիրում, բայց մեկ-մեկ չսիրեյով՝ հայհոյում եմ, աղմուկ չեմ սիրում, բայց պատահում ա՝ աղմկում եմ, մահմեդական երաժշտություն չեմ սիրում՝ նույնիսկ քյաբաբի հետ, մեքենա քշել չգիտեմ, սիրում եմ մենակություն... Մի խոսքով՝ ես ա՛յ սենց՝ ոտից գլուխ սխալ կյանքով եմ ապրում։

Բայց ես հարգում եմ ճիշտ ապրողներին։ Ավելին՝ համարում եմ, որ ճիշտ ապրելը ճիշտ ա։

Մենակ... եթե ես սխալ չապրեի, դուք որտեղի՞ց պիտի իմանայիք, որ ճիշտ եք ապրում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ