ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               

Երկիրը վերածվել է սուբվենցիոն հանրապետության

Երկիրը վերածվել է սուբվենցիոն հանրապետության
21.08.2026 | 17:49

Տիգրանաշենն էլ է հանձնվելու։ Ոչ մի հայ Արծվաշեն չի վերադառնալու։

Գազայից արաբ երեխաներին բուժելու պատրվակով փորձելու են նաև այնտեղից գաղթականներ Հայաստան տեղափոխել: Մեր երկիրը խցկել են Քուշների «խաղաղության» խորհրդի մեջ, դեռ մի քանի հարյուր միլիոն դոլար էլ այդ ֆոնդին պիտի ներդրում կատարեն «հպարտ» ՀՀ քաղաքացիները. այդ մասին մարդամեկը դեռ են գլխից լսեցրել է, խուլերը չեն լսել։

Մենք, իհարկե, եղբայրական արաբ ժողովրդից շատ շնորհակալ ենք, բայց Գազան այլ պատմություն է...

ԱԳ նորելուկ փոխնախարարը եբրայերենի գիտակ ու Ռոդշիլդի ֆոնդերում պատրաստված կադր է, кадры решают все։

ՀՀ արտաքին կառավարումը մտել է ակտիվ փուլ։

Եթե Կաթողիկոսի փոխարեն պարտադրեն գլխավոր ռաբի, դա էլ չի զարմացնի։

Երբ տնտեսական կոլապսը սկսվեց, ու կանգնեցինք պետական պարտքը չվճարելու փաստի առաջ, այն ժամանակ ֆինանսական դոնորները արտաքին կառավարումը ավելի բացահայտ ու կոշտ ձևով կպարտադրեն։

Ովքեր հիշում են 2000-ականներին Հունաստանն ու Իսպանիան բանկրոտ դարձնելու պատմությունները՝ կհասկանան։ Այդ երկու մեծ ու հարուստ երկրները վերածվել էին մեր ՀԷՑ-ի ու ցեմզավոդի պես մի բանի, գոյատևման համար փող էին մուրում բառի բուն իմաստով։ Երկու երկրներում էլ հիպոթեկային շինարարության և տուրիստական բում էր, հույն քաղաքացիներին գոնե շատ ցածր տոկոսներով էին վարկեր տալիս, բայց միևնույն է, մարդիկ կանգնեցին անվճարունակության փաստի առաջ, սկսվեց շղթայական պրոցես։ Մեր դեպքում թե՛ պետական պարտքի, թե՛ բնակչության պարտքի տոկոսները շատ բարձր են։ Երկիրը վերածվել է Սուբվենցիոն Հանրապետության, պարտքով դեղձ ու «Ջերմուկ» ենք արտահանում. նման էկոնոմիկա աշխարհի երեսին գոյություն չունի։ Դեղձը սուբվենցիայով առ, սուբվենցիայով դարձրու չիր, հետո սուբվենցիայով արտահանիր. տնտեսական աճի հայկական էվրիկա...

Արա Արայան

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ