01.12.2020|
01:55
Տասներորդ տուրում հավասարապես միավորներ կորցրին առաջին երկու հորիզոնականում գտնվող «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը»։ Երկրի գործող չեմպիոնի համեմատ առաջինի հարցը բավականին բարդ էր միանգամից երկու առումով. հանդես էր գալիս արտագնայում, ինչը գրանդ ակումբների համար, ճիշտ է, լրջագույն գործոն չէ, սակայն այնպես էլ չէ, որ առանձնակի կարևորության չէ, և երկրորդ՝ մրցակիցը երրորդ տեղում ընթացող «Չելսին» էր՝ բոլոր առումներով միանգամայն հավակնոտ թիմ։