28.08.2026|
11:33
Օգոստոսի 27-ին, «Ռոսլին» արվեստի հանդեսի խմբագրակազմի հետ, պատիվ ունեցա ներկա գտնվելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 75-ամյակի առթիվ կազմակերպված հյուրընկալությանը։
Մայր Աթոռում տիրող վեհությունն ու լռությունը յուրահատուկ ապրումներ պարգևեցին։ Խորհրդավոր պահեր, որոնք կարծես կանգնեցրին ժամանակը՝ մեկդի տանելով ավելի քան ութ տարի առավոտից երեկո մեր կյանքը թունավորող աննորմալ ճղճղոցը...