«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Լրիվ անհույս ենք

Լրիվ անհույս ենք
23.04.2020 | 22:28

Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայատարարեց, որ մարտ ամսվա տվյալներով՝ փետրվար ամսվա համեմատ արձանագրվել է 3800 աշխատատեղի նվազում: Փաստորեն, այսքան մարդ գործազուրկ է դարձել, իսկ դա նշանակում է, որ այս իրավիճակում այդքան մարդ գոյատևելու խնդրի առջև է կանգնած։ Այս օրերին, երբ տնտեսությունը հազիվ է շնչում և դեռ տնտեսական մեծ խնդիրներն առջևում են, գործազուրկների շարքերը ստվարանում են։ Վիրուսի հաղթահարումից հետո կառավարության հոգս պետք լինի նոր ներդումներ ապահովելն ու նոր աշխատատեղեր ստեղծել, սակայն, ինչպես ասում են, «շեն» օրերին շատ ներդրումներ եղան, որ նեղ օրերին լինեն։ Տնտեսական ճգնաժամի ուրվականը շրջում է բոլոր երկրներում ու ամեն մեկը սեփական երկիր տնտեսությունն է փորձում փրկել, ոչ մեկն այս իրավիճակում մեկ այլ երկրում ներդրումներ չի անելու, դեռ չենք խոսում, որ եղած ներդրումային ծրագրերն էլ դադարեցվում են։


Ու այս վիճակում ո՞րն է մեր երկրի ռազմավարությունը, ի՞նչ տնտեսական հեռանկարներ է կառավարությունը տեսնում։ Հասկանալի է, որ այսօր անորոշությունները շատ են, սակայն պրոֆեսիոնալ կառավարության խնդիրը հենց այն է, որ նաև մեծ ռիսկերը հաշվարկի ու հնարավորինս մեղմացնի տնտեսության հասցվող վտանգները։ Սակայն սա պետք է սպասել արհեստավարժ կառավարությունից, իսկ մեր դեպքում, ցավոք, դրա հույսն էլ չկա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 11301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ