ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Վատն այն է, որ այս ամենի վերջը գիտեմ

Վատն այն է, որ այս ամենի վերջը գիտեմ
15.06.2026 | 13:05

Խաղը, խաղի կանոնները նույնն են, ու վերջնարդյունքն էլ նույնն է։

Երբեմն թվում է, թե այնքան հին եմ, որ արդեն մի քանի հարյուր տարի նույն շրջապտույտով անցնում եմ։

Երբ առաջին անգամ լսարան էի մտնում, ուսանողներիս առաջին բանը, որ քաղաքականության մասին ասում էի, այն էր, որ.

«Քաղաքականությունը անհնարինն հնարավոր դարձնելու արվեստն է: ՈՒ սա հրաշալի, սքանչելի արվեստ է, որտեղ մտքի ճկունությունն ու կամքն են ձևում քո կողմից գծվող արվեստի արժեքը»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3299

Մեկնաբանություններ