Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.08.2026 | 00:03


Գոհանում ենք Քեզանից, ո՜վ Տեր,
Որ գիշերվա խավարից ի լույս առավոտյան հասցրեցիր մեզ։
Օրհնում ու փառավորում ենք Քո Սուրբ Անունը, որ պահեցիր մեզ բոլոր վտանգներից ու փորձություններից` վերստին տեսնելու Քո անսահման ողորմության լույսը։
Թող Քո լույսն ու խաղաղությունը միշտ հովանի լինեն այս աշխարհում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ