«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Շաքիի աղետից մինչև Կարսի պայմանագիր. նույն սցենարի հետևողական արարները

Շաքիի աղետից մինչև Կարսի պայմանագիր. նույն սցենարի հետևողական արարները
13.10.2026 | 16:00

Ադրբեջանցի դիվերսանտ Նասիմ Մուսաևն իր ցուցմունքներում բառացիորեն կրկնում է «ժողվարչապետի» և նրան սպասարկող մյուսների (մասնավորապես՝ Սասուն Միքայելյանի և Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի կողմից առաջ քաշված) վարկածները։ Այսինքն, ըստ նրա, ինքը խելոք քնած կամ վեր ընկած է եղել, իսկ հայ ընտանիքը վայրենաբար հարձակվել, ծեծել ու դանակահարել է իրեն. մի խոսքով՝ «ես մեղք չունեմ, իրենք սկսեցին»։
Հայ իրավապահների մոտ նա արդարացել է՝ հստակ հետևելով «ժողվարչապետի» տված հրահանգներին, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Մի քանի անգամ իբր խնդրել է՝ «թողեք գնամ», սակայն, երբ տան տիկինը բռնել է զենքի փողից, ինքը կրակել է։ Ավելին՝ ադրբեջանցին գրավոր պնդել է, թե դրանից հետո կինն ու ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն։ Կարծես թե ինքն անմեղ կանգնած է եղել մի վայրում, իսկ հայ ընտանիքն անհիմն հարձակման է անցել։
Երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց, թե սահմանախախտը անմեղ քնած է եղել, և եթե Անի Ավետիսյանը սպասեր ոստիկաններին, ոչ մի դրամատիկ բան էլ տեղի չէր ունենա, ռացիոնալ մտածող մարդկանց մոտ հարց առաջացավ. դո՛ւք, հարգելինե՛րս, դեպքի վայրում եղե՞լ եք, որտեղի՞ց գիտեք, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Բայց ահա այսօր տեսնում ենք, թե ինչ նպատակով էին խոսում «ժողվարչապետն» ու իր կողմնակիցները. սրանք պարզապես սուֆլյորություն էին անում ադրբեջանցուն, որպեսզի նա այսօր նույնությամբ կրկնի այդ նույն վարկածը իրավապահների առաջ։
Հիշեցնեմ, որ ՀՀ «ժողվարչապետն» Ադրբեջանի նախագահի հետ սինքրոն գործում է դեռ 2018-ի մայիսի 8-ից ի վեր։ Սկզբում սրանք հանձնեցին Նախիջևանի բարձունքները, հետո չեղարկեցին Սերժ Սարգսյանի՝ Վիեննայի ձեռքբերումները (մասնավորապես՝ սահմանի երկայնքով տեսահսկման սարքավորումների տեղադրումը և այլն), իսկ հետո հերթը հասավ «ժողվարչապետի» արկածախնդրությանն ու հանճարեղորեն մշակված, պայմանավորված պատերազմին, որը հիանալիորեն կյանքի կոչեցին հայ վայ-գեներալներն ու եֆրեյտորները՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ։
Այժմ սույն տանդեմը զբաղված է Սյունիքի օտարման հարցով, առջևում Սևանն է ու Վայոց Ձորն ամբողջությամբ։ Հետո «ժողվարչապետը» կանցնի ՀՀ արևմտյան սահմանին և կիրականացնի հայ արևմտականների վաղեմի երազանքը՝ հերոսաբար կհրաժարվի Կարսի պայմանագրից՝ Գյումրիի բնակչությանը կարժանացնի արցախցիների ճակատագրին։ Բայց այս ամենը՝ հավաքական Արևմուտքի հայաստանյան ապագայի տեսլականը, դեռ առջևում է, և առիթներ շատ կունենանք խոսելու։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ