Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ասում են

Ասում են
22.05.2022 | 09:27

Այստեղ՝ Ռուսաստանում, ոմանք ադրբեջանցիների ասածները ոգևորված կրկնում են, թե Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մեջ էր։ Իսկ չե՞ք ցանկանում իմանալ, թե Ղարաբաղը ինչպե՞ս հայտնվեց Ադրբեջանի կազմում։

Սովետական Միությունում Լենինը ուրիշներին, բառիս բուն իմաստով, նվիրում էր հայկական հողերը։ Կարսի և Մոսկվայի պայմանագրերով թուրքերին նվիրեցին Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Արարատ լեռը, իսկ Ադրբեջանին նվիրեցին Նախիջևանը։ Հետո՝ 1921 թվին, Ադրբեջանին նվիրեցին նաև Ղարաբաղը։ Սա ոչ միայն դավաճանություն էր հայերի նկատմամբ, սա դավաճանություն էր նաև ռուսական շահերի նկատմամբ:


Եվգենի Սատանովսկի

Դիտվել է՝ 48887

Մեկնաբանություններ