ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Դատարանը շարունակում է մերժել Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխությունը

Դատարանը շարունակում է մերժել Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխությունը
14.03.2026 | 11:32

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Վազգեն Սաղաթելյանի հետ։

Վազգենի՝ իրավական տեսանկյունից անբացատրելի, իսկ քաղաքական առումով՝ ընդգծված գույներով կալանավորումը անընդհատ հիշեցնում է երկրում առկա քաղաքական հաշվեհարդարների պրակտիկայի մասին։

Դատարանը շարունակում է մերժել Վազգենի խափանման միջոցի փոփոխությունը, որովհետև կալանքն այս դեպքում ևս որպես պատիժ է գործածվում։

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։

Տիգրան Աբրահամյան

Դիտվել է՝ 2333

Մեկնաբանություններ