ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ասում են

Ասում են
30.03.2022 | 07:31

Բաքուն իր ներկայիս գործողություններով փորձում է ստուգել Հայաստանի, Արցախի իշխանությունների, ռուս խաղաղապահների, Մոսկվայի, միջազգային հանրության արձագանքը, ստեղծել նոր «կարմիր գծեր» և հասկանալ, թե որ ուղղությամբ կարող է առաջ շարժվել, որ ուղղությամբ՝ դադար տալ։


Այն կարծիքը, թե Ադրբեջանը փորձում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, հիմքեր ունի. որքան Ռուսաստանը խոր խրվի ուկրաինական ճահճում, այնքան մեծ կլինի երկրորդ ճակատ բացելու ցանկությունը։ Այդ ճակատներից մեկն էլ Արցախն է։
Ռուսական ռազմաքաղաքական որոշ շրջանակներ կարծում են, որ Մոսկվան ոչ մի տեղ չպետք է զիջումների գնա, քանի որ դա կարող է հանգեցնել պետական աղետի։ Այսօր Ռուսաստանի ճակատագիրը կշեռքի նժարների վրա է, և ցանկացած զիջում կարող է որպես թուլություն ու վախ մեկնաբանվել։


Արգիշտի Կիվիրյան

Դիտվել է՝ 33631

Մեկնաբանություններ