Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Հայրենասեր սուրբը

Հայրենասեր սուրբը
13.06.2012 | 06:07

Սրբերը նախ Աստծուն են սիրում, հետո մերձավորին. և սա` ըստ պատվիրանի։ Բայց կան սրբեր, ովքեր նաև մեծ ազգասիրություն ունեն` մերձավորին սիրելու աստիճանի, ու հաճախ էլ իրենց կյանքը կարող են զոհել հանուն այդ երեք սիրո։
Կարճ վկայություն. Ավետիք Իսահակյանն առաջին անգամ Սուրբ Ղազար կղզում եղել է 1901-ին, Վիեննայում ուսանելու տարիներին, երբ դեռ 26 տարեկան մի երիտասարդ էր, և հասցրել էր տպագրել «Երգեր ու վերքեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Նա այստեղ էր եկել երկու նպատակով. առաջինը՝ ծանոթանալու Մխիթարյան հայրերի հետ, որոնք այդքան բան էին արել հայոց ազգի համար, հատկապես «նահապետ» Ղևոնդ Ալիշանի հետ, և երկրորդ՝ պրպտել այդ դպրության օջախի մեծահարուստ գրադարան-մատենադարանը։ Երբ Ավետիք Իսահակյանն արդեն հրաժեշտ էր տալու Իտալիային, նա կրկին այցելեց Ղևոնդ Ալիշանին։ Վերջինս միայն իրեն բնորոշ ներքին հայրենասիրությամբ խնդրեց իր ջերմ մաղթանքները փոխանցել իր մեծապատիվ բարեկամին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկին։
-Ինձմե հարյուր օրով մեծ է ան,¬ չմոռանալով իր կողմից հաճախակի կրկնվող այդ ճշմարտությունը, ավելացնում է,¬ բայց կըսեն, որ նա շատ առույգ է, ձի կնստի, հարկավ այդպես է, ան Մասիսի հովին տակ կքնանա, Արաքսի ջուրը կխմե, Հայաստանի հացը կուտե, անոր հողի ուժը կառնե։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ