Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Մեր փրկությունը միշտ կայացել է մեր համախմբումին, զինումին եւ միասնական պայքարին մէջ

Մեր փրկությունը միշտ կայացել է մեր համախմբումին, զինումին եւ միասնական պայքարին մէջ
06.05.2026 | 11:09

Եւրոպացի ղեկավարների Հայաստանում յայտնուելը ծառայում էր եւ ծառայեց միայն իրենց անձնական եւ քաղաքական շահերին եւ գերագոյն դաւաճանի քաղաքական փիառին ու վերընտրման համար։ Ոչի՛նչ կար այնտեղ Հայաստանի գերագոյն շահերին համար։ Ո՛չ ոք իր բերանը չբացեց Հայաստանի սահմանամերձ բռնագրաւուած մի քանի հարիւր քառակուսի կիլոմետր հողերից Ադրբեջանի հետ քաշման մասին կամ Հայաստանում մարդու իրավունքների մասին։ Իսկ Արցախի եւ արցախահայության, եւ ռազմագերիների ու պատանդների մասին ընդհանրապէս ոչ ոք չհետաքրքրուեց եւ ինչու պիտի հետաքրքրուէր երբ շահեր չունեն այնտեղ։

Սա էլ այն դասը որի մասին մի հարիւրամեակից աւելի, գոնէ 1878-ի Բեռլինի վեհաժողովից մինչեւ այսօր դաս չեղաւ մեր ժողովրդի մի անլուրջ եւ խակ հատուածին, որոնք «բարեկամներ» էին տեսնում եւ նաեւ ներկայումս տեսնում են աշխարհի ամենակեղծաւոր գործիչների մէջ, որոնք Յուլիոս կեսարային խօսքերով՝ եկան, տեսան եւ... լուսանկարուեցին։

Մեր փրկությունը միշտ կայացել է մեր համախմբումին, զինումին եւ միասնական պայքարին մէջ։ Դաւաճանի թղթին հետեւողը մահ կը գտնի, իսկ Քրիստոսի ուղիով եւ խաչի ճանապարհով արդարութեան եւ պայքարին հետեւողը՝ այո՛ տանջւում է, բայց ի վերջոյ կեանք, փրկութիւն եւ ազատութիւն է գտնում։

Յունիսի 7-ի դաւաճան ընտրելու փոխարէն ընտրեցէք ձեր երեխաներին Հայ եւ քրիստոնեայ պահելու ապագան։

Տեր Սերոբ քահանա ԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3401

Մեկնաբանություններ