Աստված այստեղ է ստեղծել մարդուն,այստեղ է ծնվել ու ապրել Նոյը, այստեղից են առաջացել մարդկային ցեղերը, այստեղ է Էջմիածինը, որտեղ պետք է իջնի Միածինը` երկրորդ Գալստյան ժամանակ։
Քրիստոնեությունից հեռացած արևմուտքը դա անում է (արել է) քրիստոնյաների թշնամի Թուրքիայի, այժմ արդեն Ադրբեջանի միջոցով։
Վրաստանում դա չստացվեց։Արևմտյան ՈՒկրաինայում, ցավոք, երևի կստացվի։
Արևելյան ՈՒկրաինան և ուղղափառ եկեղեցին Ռուսաստանի միջոցով Աստված կպահպանի։
Հերթը մերն է։
Արևմտյան ՈՒկրաինայի կամ Վրաստանի սաակաշվիլյան ճանապարհով գնալու դեպքում մեզ կործանում է սպասվում`ոչ միայն ինքնիշխանության, պետականության կորստի, այլև եկեղեցու և ազգայինի` գոյութենական, էկզիստենցիալ․․․
Ադրբեջանի դաշնակից, Ադրբեջանի նավթից ու գազից (հսկիչ փաթեթն ու կառավարումը Մեծ Բրիտանիայի ԲՓ-ին է պատկանում) կախված արևմուտքը կամ ջհուդա-մասոնական Եվրախորհրդարանն ու ԵՄ-ն ոչ միայն թքած ունեն Հայաստանի վրա և, ինչպես նշեցի, ցանկանում են մեր կործանումը, այլև ցանկանում են Ռուսաստանի և ռուսական ուղղափառ (մեր եղբայր) եկեղեցու կործանումը, որի համար նրանց պետք է Ռուսաստանին մեկուսացնել նաև հարավից` Ադրբեջանին` Հայաստանը կլանելու (անեքսիայի) միջոցով Թուրքիայի հետ միավորելու․․․ ՆԱՏՕ-յացնելու․․․ և միասնական «Թուրքեստան» ստեղծելու ճանապարհով. ծրագիր, որն առկա էր դեռ հիտլերյան Գերմանիայի` ԽՍՀՄ-ի վրա հարձակման ժամանակ։
Սիրելիներ, այդ թվում`իշխանություններին,
նրանց ծնող կամ աջակցող կուսակցություններին հարող , «նախկիններին» ատող. ընտրեք` ոչ թե անձանց, այլ Հայաստանը. «Հայաստանը» կառավարման իր փորձառու անդամներով ու ղեկավարով, կամ «ՈՒժեղ Հայաստանն» իր առաջնորդի տնտեսական մեծ հնարավորություններով և քաղաքական ու հոգևոր «ուղղափառ» ընթացքով, կամ «Բարգավաճ Հայաստանն» իր հայրենասեր առաջնորդով. բայց ՀԱՅԱՍՏԱՆԸ․․․
Մի՛ խաբվեք և անտարբեր էլ մի՛ եղեք։
Կգնաք ընտրության. իմացեք Աստծո առաջ պատասխան ենք տալու յուրաքանչյուրս։
Պարգև ՕՀԱՆՅԱՆ