Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.01.2026 | 22:00
Տեր Աստված, Ամենակարող Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն՝ նրանց հոգիներին:
Ողորմի՛ր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում փառավորված ես Երկնքում և երկրի վրա:
Որովհետև Դու ես մեր Տերը, հույսը, ապավենը, Փրկիչը և Քեզ վայել է փառք իշխանություն և պատիվ այժմ
և միշտ և բոլոր ժամանակներում։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ