ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Աջն ու ձախը (առակ)

Աջն ու ձախը  (առակ)
14.12.2024 | 09:29

Մարդկային ձախը,

մարդկային ձախը,

այդ է հաճախ մեր

և ախն և վախը.

Աջով տվածդ թե ձախդ իմանա`

փոթորիկ կանի ու կընդդիմանա.

նա սովոր չէ՛ տալ, սովոր չէ՛ ներել,

այլ լոկ ստանալ և փառավորվել...

Դրա համար է Աստված ասում թե` Ես ձեր աջում եմ,

Աջ բարիով ձեզ` ընդառաջում եմ...

Եվ այս առումով Տեր Հիսուսն ասաց

մեզ խոսքերն այս գանձ.

-Ո՛չ աջ, և ո՛չ ձախ, այլ լինել` ուղի՛ղ,

Ավետարանի՛ Խոսքն արած ՈՒղի,

Բայց այնուհանդերձ, ինչ էլ որ Աջես,

ձախիդ բան չասես, որ չհառաչես...

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6536

Մեկնաբանություններ