ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Փթած գերանի հպարտությունը

Փթած գերանի հպարտությունը
16.12.2024 | 08:04

Մի հին գերան, փթած գերան,

իր ողջ կյանքում ստած գերան`

կեղծ-կեղծ ամուր, կեղծ- կեղծ արդար,

բայց չգիտես դեն ու դեսից,

ո՞ր տնտեսից

ձեռք էր գցել լեզու ճարտար

և կեղծ մի ես...

նա լոկ իրենն էր գովում,

այլոց դավում ու դևում...

Երբ լսում էր մեկը այս

կամ այն լավ բանն է արել,

-Ե՛ս եմ արել, ասում էր,

դա ի՞նչ է որ այդ անի,

ուր գովեստի գործ տեսնեք`

լոկ անձի՛ս է արժանի...

Ի հակառակ այդ ցույցին

և ստախոս գերանին,

Տերն ուղարկեց սղոցին,

և կտրատեց սա դրան,

որ արժանու երանուն

Տեր չդառնա սատանան...

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6598

Մեկնաբանություններ