ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Սրտի թարգմանը

Սրտի թարգմանը
04.04.2026 | 21:59
Ապրիլի 5

Հանգստացե՛ք Ինձ մոտ: Իրիկնային այս խաղաղ ժամը հատկացրեք Ինձ հետ լինելու համար միայն:
Չկարծեք, թե սխալմունք կա, եթե խնդրեմ ձեզ, որ երբեմն միասին, այդպես հանգիստ սպասեք Իմ ներկայությանը:
Ես ձեզ հետ եմ:
Ես ձեզ հետ եմ ոչ միայն առանձնության այս ժամերին, այլ ամեն ժամանակ:
Կարողացեք գիտակցել Իմ ներկայությունը: Աշխարհում դրանից ավելի մեծ ուրախություն չկա:
Ես եմ սրտի թարգմանը: Նույնիսկ շատ մտերիմ հոգիներ իրենց բնության մեջ ունեն ծածուկ բաներ, որ խնամքով թաքցնում են իրարից, բայց երբ Ես նրանց կյանքի մեջ եմ մտնում ու Իմ մշտական հսկումի տակ պահում նրանց, այդ ժամանակ արդեն, ամեն մեկի թաքցրած խորհուրդը հայտնի եմ դարձնում մյուսին:
Առհասարակ բոլոր հոգիները տարբեր են իրարից. միայն Ես եմ, որ կատարելապես հասկանում եմ յուրաքանչյուրի լեզուն և թարգմանի դեր կատարում երկուսի միջև:
Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ