Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.04.2026 | 22:00
Հա'յր գթած,
սիրով նայիր Քո ձեռքի ստեղծածներին և Քո հրեշտակների բանակը պահապան տուր մեզ` տկարներիս.
Փրկիր մեր անձերը փորձանքներից և խավարում շրջող դևերից.
Որպեսզի գիշեր ու ցերեկ անլռելի ձայնով փառավորենք Քեզ:
Անճառ Որդի և Բան,
Որ արարեցիր ցերեկը գործելու համար և գիշերը` հանգիստ քնելու, շնորհիր մեզ ննջել մարմնի աչքերով և արթուն մնալ հոգով, որպեսզի գիշեր ու ցերեկ անլռելի ձայնով փառավորենք Քեզ:
Ամեն:

Սուրբ Ներսես Շնորհալի
Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ