Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Անկեղծորեն՝ զավեշտ է

Անկեղծորեն՝ զավեշտ է
02.06.2026 | 15:30

Իշխանականներն ամենավերջին բառերն են ասում Ռուսաստանի հասցեին, թիրախավորում են ընդդիմադիրներին, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են Ռուսաստանի հետ, իսկ հետո` երբ ընտրությունների շեմին Ռուսաստանից է կախված՝ իրենք կընտրվե՞ն, թե՞ գազի գնի բարձրացումը կազդի էլեկտորալ պատկերի վրա, հիմա էլ սկսել են Ռուսաստանի նախագահի մասին դրական բաներ խոսել, թե բա զանգել շնորհավորել է, ջերմ-ջերմ զրուցել է Փաշինյանի հետ և այլն։

Տիկնա՜յք և ո՛չ միայն, Ռուսաստանը և Ռուսաստանի նախագահը ձե՛ր երազներում են միշտ, դու՛ք եք ամեն օր կռվում ու բարիշում։ Ռուսաստանի նախագահը հենց ձե՛զ համար է «Ալֆան և Օմեգան», իսկ մեզ համար (ինձ նման մտածողների, իմ համախոհների) նա Ռուսաստանի առաջնորդն է, ու անկախ նրանից, թե ով կլինի Ռուսաստանի առաջնորդը, մենք դիտարկում ենք բացառապես ՀՀ կենսական և երկարաժամկետ շահերի պրիզմայով։

ՈՒ ո՛չ միայն Ռուսաստանը։ Նույն կերպ Իրանը, Վրաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և ցանկացած այլ երկիր մենք դիտարկում ենք հենց այս պրիզմայով:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ