«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Հոկտեմբերի 15

Հոկտեմբերի 15
15.10.2026 | 10:32
Օրեր կան, որ գալիս ու անցնում են՝ մեր հիշողության մեջ դրոշմվելով որպես բարի ձեռքբերումներ ու լուսավոր ակնթարթներ, կամ ընդհակառակը՝ ծանր գույժեր ու բացթողումներ: Սակայն հոկտեմբերի 15-ն ինձ համար բնավ չի տեղավորվում այս սովորական չափանիշների մեջ:
2025 թվականի հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան ժամը 7:10-ի սահմաններում, Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը և տասնհինգ հոգևորականներ, ինչպես նաև աշխարհիկ պաշտոնյաներ, ԱԱԾ աշխատակիցների և ոստիկանության կողմից տարվեցին անհայտ ուղղությամբ։ Այդ օրը մեկ ողջ թեմի հոգևոր կյանքը կաթվածահարվեց, խոչընդոտվեց հոգևորականների վերադարձը իրենց ծառայության վայրեր՝ մեկ ամբողջ օր թողնելով ոտնահարված նրանց իրավունքները։
Այս քայլը միայն հոգևորականների դեմ չէր, այլ այն սուր ծայրով ուղղված էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ յուրաքանչյուր քրիստոնյայի, յուրաքանչյուր հավատացյալի դեմ, երբ նրանց հոգևոր առաջնորդներին կամայականորեն զրկել էին ազատությունից եւ արհամրվում էր հավատացյալի հոգեւոր կարիքների խնամքը։
Իմ գիտակցության և հոգևոր ծառայության ամբողջ ուղում սա մնում է որպես խայտառակ ու ցավալի, ամենադաժան ու մռայլ օրերից մեկը, որը սակայն, ի դժբախտություն ոմանց, չկոտրեց մեզ, այլ միայն ամրապնդեց մեր հավատքն ու ճշմարտության համար կանգնելու վճռականությունը:
Աղոթում եմ մեր Սուրբ Եկեղեցու հարատևության, Ամենայն Հայոց Հայրապետի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի, մեր թեմակալ Առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի, հոգևոր եղբայրներիս և մեր ժողովրդի համար։ Տիրոջ Ամենախնամ Աջը պահապան լինի մեր Սուրբ Եկեղեցուն, հոգևոր հայրերին և մեր ողջ ժողովրդին։

Տ. ՀԱՅԿ քահանա ՍԱՀԱԿՅԱՆ

Թալինի խոշորացված համայնքի Հոգևոր Հովիվ
Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ