1920-ականների վերջին Եվրոպայում ձևավորվում էր մի իրավիճակ, որի հետևանքները ամբողջ աշխարհը զգալու էր ընդամենը մեկ տասնամյակ անց։
Արևմուտքում ֆինանսական կապիտալը մասնակցում էր Գերմանիայի տնտեսական վերականգնմանը...
Ի՞նչ են ասում Հադրութի ողբերգության դասերը։
Վեց տարի առաջ՝ հենց այս օրը, ադրբեջանցի սրիկաներն օկուպացված Հադրութի կենտրոնում, հեռուստախցիկների առջև, երկու արցախցիների փաթաթեցին Հայաստանի և Արցախի դրոշներով ու լկտի հռհռոցների ներքո գնդակահարեցին նրանց...
1924 թվական։ Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիան գտնվում էր տնտեսական ծանր ճգնաժամի մեջ։
Երկիրը կորցրել էր տարածքներ, պարտավորվել վճարել հսկայական ռազմատուգանքներ, իսկ 1923 թվականին հիպերինֆլյացիան փաստացի ոչնչացրել էր գերմանական մարկի արժեքը...
Երկար ժամանակ փորձում էի հասկանալ մի պարադոքս. ինչո՞ւ էր Լևոն Տեր-Պետրոսյանի ամեն հաջորդ հաղթանակից հետո ավելի բարձր հնչում «Ղարաբաղը ծախում է» ամբաստանությունը, թուրքի զավակ լինելու և նմանատիպ այլ առասպելական վերագրումները...
Ամենայն անկեղծությամբ՝ ես ավելի շատ վախենում եմ «Երևանը չի դառնա Էրիվան», «Սյունիքը միշտ կմնա Հայաստան», «Տավուշից ոչ մի թիզ» կամ «Աղավնոն երբեք չենք հանձնելու» կարգի կարգախոսներից...
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, և առաջարկել է խնդիրը լուծել տարածքների փոխանակմամբ։ Կրկին խոսվել է Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին։
Սակայն տարածքների փոխանակման արժեքը հասկանալու համար նախ պետք է տեսնել քարտեզը։ Նույն մակերեսն ունեցող երկու տարածք կարող են պետությունների համար միանգամայն տարբեր նշանակություն ունենալ...